Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պետք է պարզվի՝ ինքնասպանությա՞ն, թե սպանության փորձ է եղել. հրազենային վիրավորում ստացած զինվորը վիրահատվել է

Օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր. հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է,  և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայր են գնացել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։

Տեղի ունեցածը զենքի շահագործման կանոնների խախտում է, ինքնասպանության փորձ, թե սպանության փորձ՝ պարզվում է։

Այս առնչությամբ ՊՆ-ը պարզաբանել է. «Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։  

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։