Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետության նպատակը «Գոյ»-ին ձեռք մեկնելը չէ. բանակցություններն իմիտացիա էին՝ ընդամենը մեզ խաբելու համար. Սարգիս Արզումանյան

17/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության՝ «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրն» ի սկզբանե քննարկվել է «Գոյ» թատրոնի հետ, և այդ ծրագրի կոնկրետ և առաջին շահառուն պետք է լիներ հենց «Գոյ» թատրոնը։ Սակայն այսօր նախագիծը որևէ կերպ թատրոնին չի առնչվում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է հաստատել «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը», որը նպատակ ունի խթանելու մասնավոր թատրոնների գործունեությունը՝ ստեղծելով հավասար մրցակցային պայմաններ և նպաստելով ստեղծագործական միջավայրի զարգացմանը։ Ծնպատակն է աջակցել մասնավոր թատրոններին՝ ապահովելով նրանց բովանդակային և կազմակերպչական աճ։ 

Աջակցությունը կտրվի մինչև 3 տարի ժամկետով։ Շահառուները պարտավորվում են ապահովել ներկայացումների որակը, հանդիսատեսի թվաքանակը, ինչպես նաև ներգրավվել միջազգային փառատոներում։

«Նախագծի քննարկման ընթացքում «Գոյ» թատրոնը նախապայման ուներ. թատրոնը պետք է աշխատի նույն վայրում, ուր աշխատել է 39 տարի։ Ընդ որում, մենք այդ տարածքն անհատույց չէինք ուզում, այլ՝ վարձով։ Մենք պետությանը պարտավորվում էինք վարձ վճարել, էլ չեմ ասում, որ կլինեինք ՍՊԸ, որի համար ևս հարկեր կվճարեինք։ Այսինքն՝ մեր առաջարկը պետության համար շատ շահեկան տարբերակ էր։

ԿԳՄՍՆ-ն սկզբից կարծես համաձայնեց, և փորձ արվեց նախագիծ կազմել։ Դրա մեջ գրված էր, որ պիլոտային ծրագրի առաջին շահառուն հենց մեր թատրոնն է լինելու։ Բայց քննարկումների ժամանակ որտեղից որտեղ հայտնվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և նախապայմաններ դրեց։ Նախարարությունը մեզնից և նրանցից պահանջեց խրագիր, թե տարածքն ում ինչի համար է պետք։ Բնականաբար մենք տրամադրեցինք այդ ծրագիրը՝ նշելով, որ թատրոնի տարածքը մեզ պետք է ներկայացումներ բեմադրելու համար։ Սունդուկյանից էլ ասացին, որ  այդ տարածքում ցանկանում են դերասանական ստուդիա հիմնել»,- իրավիճակը ներկայացրեց Սարգիս Արզումանյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ նախարարությունը, սակայն, ինչ-որ պահի հրաժարվել է տարածքը տրամադրել «Գոյ» թատրոնին՝ նշելով, որ կարող են աջակցել միայն ֆինանսապես։

«Այսինքն՝ ամբողջ մի թատրոնի զրկում են իր կարգավիճակից, տարածքից, տալիս են ընդամենը 3 տարվա գումար և թողնում են դրսում։ 3 տարի հետո պետությունն այլևս չի հոգում թատրոնի որևէ կարիք, այսինքն՝ ասում է՝ դառնալով անկախ թատրոն՝ ինչ ուզում ես՝ արա։

Գուցե նորաստեղծ որևէ թատրոնի համար սա շատ լավ հնարավորություն է, բայց «Գոյ» թատրոնի պարագայում դա պարզապես ծիծաղելի է։ Զրկել ամեն ինչից, հետո ասել՝ դու քո գլխի ճարը տես, դա մի տեսակ նման է առևտրի՝ եկեք ձեր փողը տանք, ձեր ձայնը կտրեք։ Իհարկե, մենք այդ ամենի հետ չենք համաձայնել, որովհետև մեզ համար տարածքի հարցը շատ սկզբունքային է եղել»,- նշեց Սարգիս Արզումանյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ-ին խնդրել են հարցին միջանկյալ լուծում՝ մինչև դատարանը կորոշի՝ կողմերից ով է ճիշտ, ով՝ սխալ։

 «Գոյ»-ի ստեղծագործական կոլեկտիվը համաձայնել է նախարարության առաջարկին՝ որպես ՍՊԸ՝ անկախ թատրոն, առժամանակ աշխատել թատրոնի տարածքում, սակայն մինչ օրս ԿԳՄՍՆ-ից որևէ արձագանք այդպես էլ չի ստացվել։

«Այդ մարդիկ կրկին չպահեցին իրենց խոստումը։ Տեսեք, մեզ առաջարկ է արվել, մենք համաձայնել ենք դրան, ուրեմն ինչո՞ւ թատրոնն այսօր չի գործում։ Կարծում եմ՝ իրենց նպատակը «Գոյ» թատրոնին ձեռք մեկնելը չէ. բանակցությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ դա իմիտացիա է եղել՝ ընդամենը մեզ խաբելու համար»,- ամփոփեց Սարգիս Արզումանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որտեղի՞ց ենք հաց բերելու. Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը ցորեն չունեն

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հանցագործ չէ, ինչպես փորձում է աշխարհին մոլորեցնել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը. Ջենեսիս Արմենիա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը. Էդուարդ Շարմազանով

09/10/2025
Հոգևոր

Անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը. Արմավիրի թեմ

09/10/2025
Նորություններ

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը. Արմեն Աշոտյան

09/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պիղծ ու պառակտիչ թեզը մեր տունը քանդեց. դե վայելեք ձեր ազգուրաց ու դավաճան կեցվածքի պտուղները. Վահե Լորենց

09/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը հանցագործ չէ, ինչպես փորձում է աշխարհին մոլորեցնել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը. Ջենեսիս Արմենիա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը. Էդուարդ Շարմազանով

09/10/2025

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը…Աշոտյանն էլ հրավիրում է Նիկոլին բանավեճի ։ Նիկոլն է ասել՝ ինչ պետք...

ԿարդալDetails

Անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը. Արմավիրի թեմ

09/10/2025

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը. Արմեն Աշոտյան

09/10/2025

Պիղծ ու պառակտիչ թեզը մեր տունը քանդեց. դե վայելեք ձեր ազգուրաց ու դավաճան կեցվածքի պտուղները. Վահե Լորենց

09/10/2025

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են վրաց թագավոր Աշոտ I-ի կորած դամբարանը. Georgia Today

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական