Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պեսկովը պատասխանել է Փաշինյանին

ՌԴ խաղաղապահներն ամեն ինչ անում են կարգուկանոնն ապահովելու համար այն տարածքներում, որտեղ աշխատում են, և  գործում են առկա փաստաթղթերին համապատասխան։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի թեման», – հայտարարել  Է Պեսկովը:

Հիշեցնենք, այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին, հայտարարել  է, որ ռուս խաղաղապահները խախտում են նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՌԴ-ի ստանձնած պարտավորությունները։