Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի նշան Փաշինյանի դեմ բողոքի

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 15-ից՝ ժամը 20։00-ից, սկսել է հացադուլ՝ ի նշան Նիկոլ Փաշինյանի ապօրինի, կոռուպցիոն գործողությունների։

Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլի մասին հայտնել է սոցցանցի իր էջում՝ հավելելով, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։45-ից մինչև 14։00-ը, կլինի Հանրապետության հրապարակում՝ շատրվանների մոտ։

«Իրաւական Հայաստանում իրաւապահները պարտաւոր են քր․ գործ յարուցել Ն․Փ․-ի նկատմամբ՝ ԿՄՍՕ-ի 21 յաւդուածի կէտ 5-ը խախտելու համար»,- գրում է Պարույր Հայրիկյանը։