Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան

“Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին”,- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։