Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին․ Ավետիք Չալաբյան

քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հորդորով` ուղղված հայաստանյան իշխանություններին, կոչ անելով նրանց պահպանել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մեր բոլոր համաքաղաքացիների, և մասնավորապես իմ իրավունքները:

Իմ խորին երախտիքն եմ հայտնում մեր հոգևոր հայրերին, մասնավորապես, գերաշնորհ Եզրաս Սրբազանին, այս սկզբունքային դիրքորոշման, և կարևոր բարոյական աջակցության համար: Որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակ, պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները, և հույսով, հավատով ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին: Աստված բոլորիս պահապան և առաջնորդ: