Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատրաստում ենք հռչակագիր, որ հաջորդ իշխանությունը պետք է առոչինչ ճանաչի Նիկոլի բոլոր պայմանավորվածությունները․Սաղաթելյան. News.am

16/07/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստրասբուրգում իմ հանդիպումների օրակարգում եղել է Արցախի հարցը, խոսել ենք նաև ռազմագերիների հարցի վերաբերյալ, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ թվարկելով մի քանի արձանագրում, որ արել է եվրոպական այցից։

Սաղաթելյանը նշեց, որ սուտ է Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե կա միջազգային հանրության ձևավորված պահանջ Արցախի կարգավիճակում նշաձողը իջեցնելու հարցում։ «Եղել է պահանջ, ընդհանուր խաղաղության օրակարգի և խաղաղության հասնելու, բայց երբ միջազգային գործընկերներին բացատրում էի, որ այդ խաղաղությունը չի կարող լինել հայ ժողովրդի հայրենազրկման, Արցախի հայաթափման ու էթնիկ զտման գնով, այդ հիմնավորումներն ու փաստարկներն առարկություն չունեին, ինչը շատ հասկանալի է»,– ասաց նա։

Երկրորդ արձանագրումը, ըստ նրա, այն է, որ ՀՀ իշխանությունները, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այստեղ ևս ամբողջությամբ ձախողվել են․ Հայաստանի և Արցախի պաշտպանությունը միջազգային հարթակներում բացարձակ բարձիթողի վիճակում է, մեր շահերը պաշտպանված չեն։

Սաղաթելյանը նշեց, թե միջազգային հարթակներում թուրք–ադրբեջանական պատվիրակությունները «Դիմադրություն» շարժումը ներկայացնում են որպես ռևանշիստներ, որոնք ցանկանում են ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում։ «Մեր պայքարը ոչ միայն Նիկոլի իշխանության դեմ է, այլ նաև իր տերերի։ Իրականում պետք է գիտակցենք, որ մենք այսօր պայքարում ենք ոչ միայն օրվա իշխանության, այլև Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց փողերով ֆինանսավորվող գործակալությունների, «ֆեյքերի» և գործակալների դեմ»,–ասաց նա։ 

«Դիմադրություն» շարժման համակարգողը նաև տեղեկացրեց, որ հիմա պատրաստում են դենոնսացիայի՝ չեղարկման մի հռչակագիր, որի բովանդակությունը հետևյալն է, որը հաջորդ իշխանությունները պետք առոչինչ համարեն Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած որևէ պայմանավորվածություն՝ գրավոր, թե բանավոր։

«Հաշվի առնելով, որ Փաշինյանը կապ չունի մեր ժողովրդի շահերի և կամարտահայտության հետ, նախընտրական շրջանում իր պլատֆորմով և կառավարության ծրագրով ժողովրդին խոստացել է մի բան, և հիմա անում է ամենևին այլ բան, սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերը՝ մի կողմն դնելով հայ ժողովրդի կենսական, առաջնահերթ շահերը՝ մենք հանդես ենք գալու նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առոչինչ հայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանկացած բանավոր և գրավոր պայմանավորվածություն։

Եվ մենք այս փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն դրա տակ և ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ալիևը և Էրդողանը և բոլոր հասկանան՝ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»,– ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ կարդալ- Սադեղ Հեդայաթ

Հաջորդ գրառումը

Աղետալի վիճակում ենք, սա այն աշխատանքը չէ, որ Ֆիլիպիններից մարդ բերենք. կրթության փորձագետը՝ ուսուցիչների պակասի ու խրախուսվող անկրթության մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Աղետալի վիճակում ենք, սա այն աշխատանքը չէ, որ Ֆիլիպիններից մարդ բերենք. կրթության փորձագետը՝ ուսուցիչների պակասի ու խրախուսվող անկրթության մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական