Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմությունը շատ դրվագներ ունի խելահեղ դիմադրությունների, անհույս թվացող իրավիճակներում ռազմական հանճարի շնորհիվ պատերազմի ելքի փոփոխման մասին

01/09/2021
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –

Պատերազմի ժամանակ բազմաթիվ մարդիկ՝ այդ թվում և լրատվամիջոցների ղեկավարները, տեղյակ էինք, որ պետական քարոզչության ՝«հասնենք Սասուն, մտնենք Վան» թեզը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև մենք շատ մոտ ենք հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի ու խայտառակ պարտություններից մեկին, որը դեռ հիշվելու է հազարամյակներում, եթե, իհարկե, այդ ընթացքում ընդհանրապես հայ էթնոս մնա գոնե հայալեզու ցեղախմբի տեսքով։ Ընդ որում, մենք բոլորս կանգնած էինք ծանրագույն դիլեմայի առջև՝ շարունակե՞լ խաբել մեր ընթերցողներին, թե ներկայացնել ճշմարտությունը։ Ու հանուն անկեղծության պիտի ասեմ, որ գնացինք ուռա-հայրենասիրական ճանապարհով ու կոծկեցինք այն սարսափելի պատկերը, որի մանրամասներից տեղյակ էինք։ Ու հիմա, ամիսներ անց, մտովի վերապրելով այդ սարսափելի օրերը, վերհիշեցի «Երեք կայսրերի» ճակատամարտը՝ Աուստերլիցի նապոլեոնյան չգերազանցված խորաթափանցությունը, երբ Մեծն կորսիկացին ստիպեց հակառակորդին հավատալ իր թուլությանը, նրան ներշնչեց սեփական խուճապի մասին տեղեկություններ ու ներքաշեց մի այնպիսի ճակատամարտի մեջ, որ հիշելու ու գովերգելու են սերունդներ, հիանալու են այնքան, որքան կա երկիր մոլորակն ու ռազմական հանճարի մասին պատմությունը։ Այս ճակատամարտը վաղուց արդեն մտել է ռազմի դասագրքերի մեջ։

Եվ այսպես, Աուստերլիցի ճակատամարտից առաջ, չնայած Բոնապարտի զորքերը վերցրել էին Վիեննան ու ունեցել նախորդող հաջողություններ ավստրիական զորքերի նկատմամբ, նրանց ռազմավարական վիճակն ուղղակի կատաստրոֆիկ էր։ Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի անբարենպաստ դիրքում էր Նապոլեոնը, միայն բերենք մի քանի տվյալներ. եթե ավստրո-ռուսական զորքերը կարողանային իրար միանալ, իսկ Պրուսիան էլ վերջապես որոշեր  մտնել հականապոլեոնյան հերթական կոալիցիայի մեջ, ապա Բոնապարտի դիմաց հանդես կգար միավորված գրեթե կես միլիոնանոց բանակների միավորում, որի դեպքում Ֆրանսիան ուղղակի դատապարտված կլիներ։ Այսպես, ուղիղ Վիեննայի մոտ դաշնակիցներն ունեյին 90 000 սվին, որին ամեն պահին կարող էին միանալ Էսսենի և  էքսհերցոգ Ֆերդինանտի կորպուսներն ու   Բենիքսոնի բանակը։ Բացի այդ, Տիրոլի ուղղությունով Նապոլեոնին սպառնում էր էսհերցեգ Կարլի 80. 000-ոց բանակը, Հաննովերում պատրաստ կանգնած էր 55.000-ոց ռուս-շվեդական բանակը։ Նապոլեոնին նաև զեկուցում էին, որ պրուսական գրեթե 200. 000-ոց բանակին միայն մեկ-երկու ամիս է պետք, որպեսզի վերջնականորեն պատրաստ լինի մտնել մարտի դաշտ։ Երրորդ հակաֆրանսիական կոալիցիայի զինական ուժի դեմ Ֆրանսիան կարողանում էր հանել գրեթե 75 000 սվին, որը, Անգլիայի, Ռուսական կայսրության և Ավստրիայի միացյալ զինուժի դեմ ոչ մի շանս չուներ։  Եվ ֆրանսիական բանակն ամենայն հավանականությամբ գլխովին կջախջախվեր, եթե չլիներ մի մեծ ու կարևոր հանգամանք։ Նրա գլխին էր Նապոլեոն Բոնապարտը..

Ու Նապելեոնը հասկանում էր, որ ժամանակն այդ պահին իր ամենամեծ թշնամին է, պետք է շուտ քայլեր ձեռնարկել, թույլ չտալ թշնամական բանակների միավորումը։ Նա, ի տարբերություն «հաղթելու ենք, ջարդելու ենք, մորթելու ենք» պոպուլիստական գայթակղությանը, որոշում է պատրանք ստեղծել, թե ինքը գտնվում է ծայրահեղ ծանր, խուճապային ու անհույս վիճակում։ Պետք էր, որպեսզի հակառակորդն ինքն անցներ հարձակման։ Այս նպատակով նա անգամ Լանի, Սուլտի կորպուսներն ու Մյուրատի հեծելազորն ուղարկում է կոալիցիոն զորքերի մատույցներ, որպեսզի հակառակորդն իր աչքի առջև տեսնի իր բանակի սակավաթվությունը, իսկ ինքը մինչ այդ Դավուին ու Բեռնադոտին հրամայում է սպասել որոշակի հեռավորության վրա և նետվել ռազմաճակատ միայն օգնության կանչից հետո։ Որպեսզի ռուսական բանակի հրամանատարությանը վերջնականապես համոզի իր անկարողության մեջ՝ Բոնապարտն Ալեքսանդրի շտաբ է ուղարկում իր անձնական համհարզին՝ խնդրելով հանդիպում և բանակցություններ։ Երիտասարդ կայսր Ալեքսանդրն ու իր գեներալներն ուղղակի ցնծության մեջ են՝ վերջապես այդքան ատելի «ուզուրպատորն ու կորսիկացի դուրսպրծուկը» հայտնվել է իրենց ձեռքում։ Մարտի մանրամասների մեջ չխորանալով՝ միայն ասեմ, որ Նապոլեոնն իր ռազմական հանճարի շնորհիվ թույլ չտվեց միանալ հակառակորդի բանակներին, ուղղակի ջարդեց ռուս-ավստրիական զորքերն այնպես, որ Ավստրիայի կայսր Ֆրանցը, հասկանալով պայքարի անհույս լինելը, դուրս եկավ Երրորդ հակաֆրանսիական, իսկ խորքի մեջ՝ հականապոլեոնյան կոալիցիայից, Ալեքսանդրն էլ անձամբ մազապուրծ փախուստի դիմեց մարտի դաշտից՝ կորցնելով իր շքախմբի մի մասին։

Պատմությունը շատ դրվագներ ունի խելահեղ դիմադրությունների, անհույս թվացող իրավիճակներում ռազմական հանճարի շնորհիվ պատերազմի ելքի փոփոխման մասին։ Մենք՝ հայերս էլ, մեր պատմական իրականության մեջ, ունենք հպարտանալու նմանատիպ առիթներ։ Բայց այս խարանը, որ դրվեց մեր պետության ու բանակի վրա, սերունդները չեն մոռանալու։ Հազարամյակների մեջ պատմության դատաստանին են արժանանալու բոլոր նրանք, որոնք իրենց բաժինն ունեցան այս սարսափելի իրականության կերտման եղկելի գործում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԱԾ-ն իրավասու չէ լրատվամիջոցից պահանջել բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը. Թագուհի Թովմասյան

Հաջորդ գրառումը

Վարչախմբի պարագլուխը որոշել է սպանել պրոֆեսորին. Գ. Նազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է. Սուրեն Սուրենյանց

21/10/2025
Նորություններ

Ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար, և դա վիրավորանք չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցին թիրախավորելու և խմբագրին «անդաստիարակ» անվանելու մասին

21/10/2025
Նորություններ

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Հաջորդ գրառումը

Վարչախմբի պարագլուխը որոշել է սպանել պրոֆեսորին. Գ. Նազարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։ Սակայն որոշման հրապարակումից...

ԿարդալDetails

Ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար, և դա վիրավորանք չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցին թիրախավորելու և խմբագրին «անդաստիարակ» անվանելու մասին

21/10/2025

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական