Առանց լուրջ շրջադարձի դեպի Արևելք և աննախադեպ պատժամիջոցների ճնշման պայմաններում լոգիստիկ նոր միջանցքների ստեղծման, Ռուսաստանի համար դժվար կլինի կատարել երկրի առջև ծառացած խնդիրները. «Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ Ուլան-Ուդեում լոկոմոտիվների վերանորոգման գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Դիմելով գործարանի աշխատակիցներին՝ նա ասել է. «Այստեղ, մասնավորապես այս գործարանում, դուք ներգրավված եք՝ օգնելու երկրին կատարել այն բոլոր խնդիրները, որոնք նրա առջև ծառացած են, հատկապես աննախադեպ պատժամիջոցային ճնշման պայմաններում, և, համապատասխանաբար, կատարելու պետական զարգացման նպատակները»: