Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանի ՖԲ էջից, –

Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. նախ թշնամու, ապա ձեր լռության ու մեր չլսված գոռոցի զոհերը, մեր ազգային խայտառակության ապացույցը: Այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով: Անձամբ զբաղվել են դիակները թաքցնելով:

Առաջին օրվանից բոլորն իմացել են, գրվել է ամենուր, գոռացել ենք ամբողջ կոկորդով, բայց ձևացնում էին, թե չի կարող պատահել: Իսկ ծնողները լռում  ու  լռեցնում էին մեզ՝ հայտարարելով, թե իրենք ապաքաղաքական են:

Բռնաբարված արժանապատվություն, արնահոսող ժողովուրդ ու անտեր պետություն, որտեղ նույնիսկ հերոսերն են անտեր:

Հպա՞րտ ես, վիժվա՛ծք: