Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պաշտոնավարման ավարտից հետո ես մնալու եմ նախագահական պալատում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտոնավարման ավարտից հետո չի լքի նախագահական պալատը։

Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

 «Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ,  այստեղ եմ մնալու»:

Վրաստանի խորհրդարանը արագորեն փոփոխություններ է ընդունել «Պետական ​​անվտանգության հատուկ ծառայության մասին» օրենքում։

Այս փոփոխությունների համաձայն՝ նախագահական ժամկետի ավարտից հետո Սալոմե Զուրաբիշվիլին պետական ​​պաշտպանության իրավունք չի ունենա։