Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պայքար՝ ընդդեմ կուրացնող մոլախոտի

Դրա դեմ պայքարում են պատգամավորները

Պետդումայի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են ինվազիմ բույսերի, մասնավորապես՝ սոսնովսկու խոզուկի դեմ պայքարի օրինագիծը: «Известия» պարբերականը գրում է, որ օրենսդրական փաթեթը նոր պարտավորություններ է սահմանում հողի սեփականատերերի եւ  վարձակալների համար: Այն է՝ տարածքից վերացնել ինվազիվ բույսերը, ամենից առաջ՝ սոսնովսկու խոզուկը:

Նախաձեռնության հեղինակներին հատկապես անհանգստացնրել է այն հանգամանքը, որ մոլախոտն ամռանը վնասում է երեխաներին: Բույսի՝ մաշկի կամ աչքի վրա անցած հյութը կարող է այրվածքների եւ ընդհուպ կուրության պատճառ դառնալ:

Եթե օրենքն ընդունվի ամբողջությամբ, հողը վնասակար մոլախոտից չմաքրած քաղաքացիները կարող են տուգանվել մինչեւ 500 դոլար, պաշտոնյաներն՝ ավելի քան 1000 դոլար, իրավաբանական անձինք՝ 7000 եւ ավելի դոլար:

Սոսնովսկու խոզուկը զբաղեցնում է Ռուսաստանի ընդհանուր տարածքի մոտ 300.000 հեկտարը։ Ինվազիվ բույսի խնդիրն առավել սուր է Պերմի տարածաշրջանում:

Ռոսսելխոզնադզորի փորձագետներն առանձնանցում են մոլախոտի դեմ պայքարի մի քանի մեթոդ։ Օրինակ, արմատային էտ, հողի քիմիական մշակում եւ այլն:

Ս.Վ.