Կիրակի, 26 Հուլիս, 2026

Պայթյունի սպառնալիքի պատճառով Թաջ Մահալից տարհանվել է մոտ հազար զբոսաշրջիկ

Մարտի 4-ի առավոտյան մոտ հազար զբոսաշրջիկ է տարհանվել հնդկական Ագրա քաղաքում գտնվող Թաջ-Մահալից:

Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ դամբարանում թաքնված է պայթուցիկ սարք:

Այս պահին համալիրը շրջափակված է, իսկ իրավապահները փնտրում են ռումբը: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվել, հաղորդում է MK.RU-ն: