Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պակիստանում ազգային բողոքի ցույցեր կանցկացվեն Շվեդիայում Ղուրանի այրման կապակցությամբ

Շվեդիայում Ղուրանի այրման կապակցությամբ համազգային բողոքի ցույցեր կանցկացվեն Պակիստանում: Ցույցերը կկազմակերպվեն  հուլիսի 7-ին։

 Ինչպես տեղեկացնում է  «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Ողջ ժողովուրդը միակամորեն կհակադարձի չար մտադրություններին»,-ասել է նա՝ հավելելով, որ որոշել է նաև խորհրդարանի համատեղ նիստ հրավիրել՝ Շվեդիայում տեղի ունեցած միջադեպից հետո ազգային ռազմավարություն մշակելու համար։

Շարիֆի խոսքով՝ ազգի զգացմունքները պետք է արտահայտվեն խորհրդարանական ֆորումի միջոցով։ Խորհրդարանը միաձայն բանաձև կընդունի մահմեդականների սուրբ գրքի պղծման դեմ։