Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդ

24/04/2025
- Միջազգային, Նորություններ

Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ընդգծում է՝  110 տարի առաջ մի ամբողջ ժողովուրդ Օսմանյան կայսրության կողմից կոտորածի ենթարկվեց միայն իր ինքնության համար. ժողովուրդ, որը հազարամյակներով արմատավորված էր Կովկասի լեռներում, ժողովուրդ, որը եզակի մշակույթի, հավատքի ու ժառանգության կրողն է։   

«Աշխարհից երկար տարիներ պահանջվեց գնահատական տալու համար նրան, ինչը պատմության մեջ վաղուց գրվել էր արյունոտ տառերով։ Դա ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միշել դը Մաեգդը։ 

Բելգիացի քաղաքական գործիչը համոզված է՝ եթե ոմանք փորձել են ժխտել Հայոց Ցեղասպանությունը, լռեցնել կամ ջնջել դասագրքերից ու մարդկության գիտակցությունից, ապա դա այն պատճառով էր, որ նման հանցագործությունները միայն ողբերգություն չեն, դրանք նաև նախազգուշացումներ են. նախազգուշացում մոռացության դեմ, նախազգուշացում՝ ատելությունը տրիվիալ դարձնելու դեմ,  նախազգուշացում բռնատիրության տրամաբանության դեմ, որոնք կրկնվում են՝ դարից դար, մայրցամաքից մայրցամաք։ Մենք իրավունք չունենք լռելու։

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս, մի ապագայի հույս, որտեղ հիշողությունը այլևս բեռ չէ, ուժ է։ Դա նաև հայ երիտասարդության հույսն է, որն աշխարհում ամենուր կառուցում է, ստեղծում», – ասել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը։ Բելգիացի պատգամավորը շեշտել է՝ այսօր էլ Հայաստանը վտանգված է, սպառնալիքի տակ է հարևան երկրի կողմից, որը հրաժարվում է խաղաղությունից, և շարունակում է վախեցնելու, նվաստացնելու, ճնշելու քաղաքականությունը։

«Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է Ադրբեջանի կողմից. հազարավոր տեղահանվածներ, քանդված ընտանիքներ։ Քաղաքական բանտարկյալներն այսօր էլ պահվում են Բաքվում։ Շանտաժի դիվանագիտություն է իրականացվում, երբ էներգիան վերածվում է լռեցնելու գործիքի՝ քննադատությունները կասեցնելու նպատակով»,- նշել է նա։

Նախորդ գրառումը

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ

Հաջորդ գրառումը

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ. Ժորժ Դալման

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026
Նորություններ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026
Հաջորդ գրառումը

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ. Ժորժ Դալման

Լրահոս

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական