Կառավարության այսօրվա նիստին Փաշինյանը դիմեց մարտունեցիներին՝ նկատե՞լ են, որ իրենց քաղաքում զրոյից բժշկական նոր կենտրոն է կառուցվել։
«Էդ ո՞ւմ է սպասարկելու»,- հարցրեց նա։
Վարչապետի համար անհասկանալի է, որ Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ակցիա են անում, որ պետք է հարկվեն։
Գեղարքունիքի բնակիչները պետք է նկատած լինեն իրենց համայնքներում կառուցվող դպրոցները։ 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 76 միլիարդ 980 միլիոն դրամի ներդրումներ են կատարվել, ու սկսեց կարդալ, թե ինչ է արվել մարզում։
«Լրիվ կարդա՞մ, թե՞ չկարդամ, որ կարդամ, նիստը կավարտվի, որովհետև 148 ծրագիր է, որ ավարտված է»,- նշեց վարչապետը։
«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի»,- նշել է նա։