ՆԱՏՕ-ի զինուժիՙ Աֆղանստանից դուրս գալուց հետո, ուժային ո՞ր կենտրոնը կլցնի վակուումը: Գերմանական ARD հեռուստաընկերության Նյու Դելիի թղթակցի վերլուծութամբ, երկու տերությունՙ Չինաստանն ու Հնդկաստանը Թալիբանի դեմ պայքարի հարցում միակամ են, իսկ այդ երկրում իրենց առանձնահատուկ շահերն ունեն: Ըստ ARD-ի, տեղի բնակիչները խոստովանել են, թե երկյուղում են, որ Թալիբանը հարձակման կդիմի, ավելինՙ հյուսիսային նահանգների վրա փորձում է վերահսկողություն սահմանել: Երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է, իսկ Հնդկաստանի պաշտոնական շրջանակները հնարավոր են համարում Թալիբանիՙ Քաբուլը գրավելը: