Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները վերջին օրերին հետևում են հետախուզական օդապարիկին երկրի հյուսիսային մասում:
Իշխանությունները վստահ են, որ օդապարիկը պատկանում է Չինաստանին։
Չինական լրտեսական օդապարիկը թռել է ԱՄՆ Մոնտանա նահանգի վրայով։
ԱՄՆ-ի երկնքում օդապարիկը չի սպառնում մարդկանց և թռչում է ինքնաթիռների թռիչքի հեռավորությունից բարձր. արձագանքել է Պենտագոնը։
Հաղորդվում է, որ օդապարիկի մասին զեկուցվել է Բայդենին, սակայն Վաշինգտոնից օդապարիկը չխոցելու վերաբերյալ հանձնարարական է ուղարկվել։