Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք․ ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք»․ Վահե Հակոբյան

14/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին որոշ անձինք, մեկը մյուսին շարունակելով, հարձակումների շարք են սկսել Մխիթար Զաքարյանի նկատմամբ։ Մի կողմ դնելով հանգամանքը, որ Մխիթար Զաքարյանը մեր գործընկերն է և երկար տարիների ճանապարհ ենք անցել միասին, ես ուզում եմ հիշեցնել նաև, որ պարոն Զաքարյանն այն անձն է, ով պատերազմ է անցել, մասնակցել ռազմական գործողություններին, վիրավորվել և վտանգել կյանքը՝ հանուն մեր բոլորի հայրենիքի։

Պարոն Զաքարյանն այն անձն է, ով հալածվել է ու շարունակում է հալածվել իր քաղաքական հայացքների համար այսօրվա իշխանությունների կողմից, ով ազատորեն արտահայտում է իր տեսակետներն ու մոտեցումներն այսօր և ազատ է եղել դրանք արտահայտելու հարցում նաև մեր դաշինքի անդամ դառնալուց առաջ։

Ինձ համար անընդունելի է, որ Մխիթար Զաքարյանի հնչեցրած մտքերը, անկախ նրանից՝ դրանք հստակ էին, անորոշ, թե ոչ այնքան, կարող էին առիթ դառնալ նման արշավի, մարդու անձը թիրախավորող հարձակումների։ Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հարձակումն իրականացնողները, պատվե՞ր են կատարում, որի ապացույցն, ի դեպ, հենց այն է, որ Մխիթար Զաքարյանի հայտարարությունից ոչ թե անմիջապես հետո, այլ միայն շաբաթներ անց այս շրջանակները մեկը մյուսի հետևից սկսեցին «մեղադրական ճառերը»։
Այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ կան թեկուզ միայն ընդդիմության հետ կապված, բայց «պատվերի շրջանակներում», որի միջոցով որոշ քաղաքական դիակներ փորձում են նաև կենդանության նշաններ ցույց տալ, թիրախավորվում է կոնկրետ անձ․․․

Տպավորություն է, որ այս արշավն իրականացնողների բարոյական արժեքներն այլևս չունեն կարմիր գծեր և այսօր մեզ փորձում են իրենց ճղճիմ օրակարգերի մեջ ներքաշել։ Իսկ չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք։

Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունն ամեն ինչ արել է բոլոր արժեքները վերացնելու, հենման կետերից մեզ զրկելու համար, այդ թվում՝ մարդ ու մարդկային լինելուց, բայց այսքան ներքև մի՛ գլորվեք։

Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ո՞նց եք, Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում ու ԵՄ -ում տեսնողներ»․ Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

«Վաղ գարնանը Սյունիքում պետք է սպասել նոր պատերազմի». ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Հաջորդ գրառումը

«Վաղ գարնանը Սյունիքում պետք է սպասել նոր պատերազմի». ռազմական փորձագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական