Ինչ–որ չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից։
Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց Հայաստանի քաղաքական կուսակցությունների ինչ–որ «խորհրդավոր» ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտության մասին և ենթադրեց, որ եթե կուսակցությունները չեն համապատասխանում այդ չափանիշներին, ապա գուցե, երևի, հավանաբար պետք է մտածել այդպիսի կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին սահմանափակելու մասին։
Ընդամենը երկու օր առաջ շատ ուղիղ, անկաշկանդ, պարզ ձևով, յուրահատուկ «դրայվով» մոլդովական իշխանությունները ջարդեցին ընդդիմադիր քաղաքական ուժերին և փաստացի չթողեցին ընտրություններին մասնակցել ընդդիմադիր դաշտի ֆավորիտներին։ Այո, հենց այդպես, ուղակի ոչնչացվեց քաղաքական դաշտը։ Իրավիճակը հասել էր այնպիսի աբսուրդի, որ հենց քվեարկության օրը ընդդիմադիր կուսակցություններից մեկին, որի անունն արդեն ներառված էր քվեաթերթիկում ուղղակի արգելեցին մասնակցել ընտրություններին։
Իսկ գիտե՞ք ինչու չթողեցին։
Որովհետև այդ ընդդիմադիր կուսակցությունները Մոլդովայում «չէին համապատասխանում» ընտրություններին մասնակցելու համար նախատեսված այդ «խորհրդավոր» չափանիշներին։
Շատ հետաքրքիր ու միամիտ համընկումների ենք ականատես լինում։
Հը՞։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան