Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշողլուն շնորհավորեց քպ-ականների Վարդավառը կամ էլ Կուրբան բայրամը

21/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի արտգործանախար Չավուշօղլուի հայտարարությունից մի հատված․ «Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են». գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա շարունակել է.

Չավուշօղլուն նոր բան չի ասել։ Նա գրեթե բառացի մեջբերումներ է արել 2021թ․ հունիսի 15–ին Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագրից, որին Նիկոլ Փաշինյանի ՔՊ–ական մեծամասնությունը փաստացի համաձայնեց, քանզի մերժեց մեր առաջարկած դատապարտող հայտարարությունը։

Հաշվի առնելով պաշտոնական Անկարայի դիրքորոշումը և պաշտոնական Երևանի մուրացկանային դիվանագիտությունը՝ բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ իրականում մենք գործ ունենք ոչ թե հայ–թուրքական, այլ հայ–թուրք–ադրբեջանական բանակցային գործընթացի հետ, և որ այդ եռակողմ գործընթացն անցնում է թուրք–ադրբեջանական նախապայմանների, պահանջների, ճնշումների ներքո։

Մեր բոլոր այն հիմնավորումները, որ պետք չէ խաբել մեր ժողովրդին՝ հայտարարելով, թե, իբր, հայ–թուրքական գործընթացն առանց նախապայմանների է, հանդիպում են իշխանությունների այն պատասխանին, որ պետք է նայել Թուրքիայի արտգործնախարարության հաղոդագրությանը, ըստ որի՝ ամեն ինչ առանց նախապայմանների է։ Սա դասական դեմագոգիա է, քանզի թուրքական նախապայմանները կամ բավարարված են կամ բավարարման փուլում են։ «Առանց նախապայմանների» նախադասությունը քաղաքականապես թերհաս զանգվածի համար է նախատեսված։

Թուրքական նախապայմաններն ակնհայտ են։ Նախապայման է նաև Բաքվի ներգրավվածությունը հայ–թուրքական գործընթացում։ Չավուշօղլուն դա չի էլ թաքցնում։ «Մերոնք» դրան հակադարձում են, թե բա՝ լավ բան չեն անում թուրքերը, բայց միևնույն է մենք գնում ենք խաղաղության։ Պատերազմի կաչաղակները խոսում են խաղաղությունից։ Լկտի սուտն ու հեղափոխական մանիպուլյացիան հենց այսպես են լինում։

Հ․Գ․ Թեհրանում տեղի ունեցած հայտնի եռյակի հանդիպումներից ու պայմանավորվածություններից հետո Չավուշօղլուի խոսքերը հուշում են, որ Թուրքիան մեծացնելու է ճնշումը նիկոլական իշխանության վրա։ Հատկապես երբ վերջինս չի նեղվում դրանից։

Չավուշօղլուն, ըստ այդմ, շնորհավորեց ՔՊ–ականների «Կուրբան Բայրամը կամ էլ «Վարդավառը», ո՞վ գիտե։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

33-ամյա Արուսյակ Ալեքսանյանը դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել. խի՞ղճն է տանջել, թ՞ե ստիպել են…

Հաջորդ գրառումը

 3 մլրդ 107 մլն. դրամ սպիտա՞կ, թե սև «Տոյոտաների» համար, իսկ մեր զինվորը հենց սպիտակ վրանի տակ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
Հաջորդ գրառումը

 3 մլրդ 107 մլն. դրամ սպիտա՞կ, թե սև «Տոյոտաների» համար, իսկ մեր զինվորը հենց սպիտակ վրանի տակ է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական