Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ուոլցը Հաջիևին ասել է՝ պետք է միասին կաշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու համար, ազատենք բանտարկյալներին

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է վերջ դրվի. «X» աքաունթում գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Հիքմեթ Հաջիևի հետ. գրել է նա։

Ուոլցը նշել է, որ «միասին կաշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»։

Նա նաև հավելել է, որ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և որ իրենք կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղի չի ունեցել:

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Ուոլցը։

Ուոլցը զանգահարել է Հաջիևին, խոսել խաղաղության ու  անվտանգ տարածաշրջան ունենալու մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ-ը 3 անգամ հաղորդագրություն է տարածել, թե իբր Հայկական ԶՈՒ-երը  կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։