Հինգշաբթի է. ընթանում է Հայաստանի կառավարության հերթական նիստը։
Օրակարգում ներառված է 34 հարց, որոնցից 30-ը՝ չզեկուցվող։ Օրակարգում կա նաև մեկ հարց, որը քննարկվելու է գաղտնի ռեժիմով։
Նիստում կքննարկվի նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է. նսիտը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։










