Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, որից չի զեկուցվում 19-ը: Եվս մեկ հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
– Հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շրջանակներում ձեռք բերված, սակայն չվաճառված հողերի տնօրինման և տիրապետման մասին,
– Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը սահմանելու մասին,
– «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին եւ այլ հարցեր: