ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում. ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են իրավապահ մարմինները։
«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են ՌԴ երկու գյուղ՝ պատանդ վերցնելով տեղի բնակիչներին։ «Ազգային գվարդիայի» զինծառայողների ու դիվերսանտների միջև մարտ է տեղի ունեցել», -հայտնում է աղբյուրը։
Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։ Հաղորդվում է նաև վեց պատանդների մասին։