Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
«Ռիա նովոստին» գրում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ օդային տագնապն առաջինը հայտարարվել է Կիևում, Խմելնիցկու, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերում Մոսկվայի ժամանակով ժամը 09։27-ին։
Մի քանի րոպե անց օդային տագնապ է հայտարարվել նաև երկրի մյուս բոլոր շրջաններում:
Ռուսաստանի զինված ուժերը ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարձակումները սկսել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։