Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրում զանգվածային անկարգություններ և հեղաշրջում նախապատրաստող կազմակերպված խմբի անդամներին։
Հաղորդվում է, որ խմբավորումը զանգվածային անկարգությունների և պետական հեղաշրջման հատուկ ծրագիր է պատրաստել՝ նպատակ ունենալով ուժով զավթել իշխանությունը երկրի Սահմանադրության օրվա նախօրեին։ Խմբավորման ղեկավարը, որի անունը չի նշվում, քանի որ դա հետաքննչական գաղտնիք է, իր անդամներին հանձնարարել է գրավել Գերագույն Ռադայի շենքը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվություն տարածել տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներով և խուճապ ստեղծել բնակչության շրջանում։
Նրանց տներում խուզարկությունների ժամանակ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։
Նշենք, որ տեղական օրենսդրության համաձայն՝ այսպիսի դեպքերում 10 տարվա ազատազրկում է սահմանված։