Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ուկրաինայում հայտարարվել է օդային տագնապ, կիրառվել են հակաօդային պաշտպանության համակարգեր

Այսօր կեսօրին Կիևում պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Strana»-ն։ Օրվա ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայում պայթյուններ են գրանցվել Դնեպր քաղաքում, ինչպես նաև Վիննիցայի, Նիկոլաևի, Օդեսայի և Խարկովի մարզերում։

Խարկովում պայթյուններից հետո էլեկտրամատակարարման խափանումներ են եղել, իսկ մետրոյում գնացքների շարժը կրկին դադարեցվել է։ Ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Իվանո-Ֆրանկիվսկում և Տերնոպոլում պայթյունների, ինչպես նաև Վոլինի շրջանում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։