Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ուկրաինական հրթիռակոծումից զոհվել է ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուռավլյովը

РИА Новости-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը զոհվել է ուկրաինական հրթիռակոծության ժամանակ:

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների աշխատակիցներ՝ «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոլրագրող Կոնստանտին Միխալչևսկին, «Իզվեստիա»-ի թղթակից Ռոման Պոլշակովը և հեռուստաալիքի օպերատոր Դմիտրի Շիկովը։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ: