Ուսուցիչները ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։
Խնդիրները կուտակվել են, համբերության բաժակը լցվել է․ բավակա՛ն է ուսուցչին նսեմացնեք։
Նոր չափորոշիչներ, էլեկտրոնային մատյանում նոր գրագրություն, տարեկան պլանի ամենօրյա գրառում, թեմատիկ պլան, հազար ու մի պահանջ․ այս ամենն ուսուցչից ահռելի ժամանակ է խլում։
ԿԳՄՍՆ-ը միայն պահանջներն է ավելացնում՝ առանց մտածելու, որ ուսուցիչը պետք է դասերին պատրաստվի, տետրեր ստուգի, պլան կազմի։ Ավելորդ, անիմաստ գրագրությունը ոչ միայն նրանից ջանք ու էներգիա, ժամանակ է պահանջում, այլև ստիպում է ատել իր մասնագիտությունը՝ մանկավարժությունը։
Ուսուցիչները վրդովված են․ պահանջները մեծանում են, աշխատավարձը՝ փոքրանում։
Այծեմնիկ Նահապետյանը 50 տարվա մանկավարժ է, դեռ դասի պլան են ուզում նրանից, դեռ պարտադիր ատեստավորում է անցնում նա։
Մանրամասները՝ տեսանյութում․