Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որ ասեմ վերտալյոտով են բերելու մեզ սնունդ, սուտ կլինի. Տուպիկ, զասադային գյուղեր ենք դառնում. Աշխարհապետ

27/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղի բնակիչ,Արցախյան պատերազմի մասնակից Արարատ Աղաբեկյանը՝ հատնի Աշխարհապետ անունով, «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի բացման շուրջ բանակցությունների մասին հստակ տեղեկություններ չունի, սահմանապահներն են մասնակցություն ունենում։ Գյուղերի տարբեր անկյուններից էլ ոստիկանները քաղաքացիներին զգուշացնում են՝ ճանապարհը փակ է, տեղաշարժվել գլխավոր մայրուղով հնարավոր չէ։ 

«Ամբողջը փակած է, տուպիկ է։ Անունը դրել են բանակցություն։ Թե ի՞նչ բանակցություն է ՝ ես էլ չեմ իմանում»։

Աղաբեկյանը ցավով է նշում ՝ միջպետական ճանապարհի հարցը փակված է։ Հույս ունի սխալվում է։ Այլընտրանքային ճանապարհների մասին էլ վաղուց էր պետք մտածել։ Արդյունքում երեք գյուղ շրջափակված է։ Դրանցից մեկն էլ Շուռնուխն է։ Գյուղում հիմա ասֆալտապատում է իրականացվում, որը նախ պատերազմի, հետո ձմռան պատճառով կանգնել էր։

«Բնակվելու նպատակը զիբիլա դառնում, հավեսը կորումա, ամեն ինչ ոչնչանում է։ Հիմա գյուղում Չայզամ տանող ճանապարհին ասֆալտ են անում։ Ումա՞ պետք էդ ճանապարհը։ Էդ միլիոնները հիմա ինչի՞ են խրճում։ Որ գիտեք զիբիլ է լինելու, գումարները խի՞ եք վատնում։

Գյուղի մեջը ասֆալտ անելով գնում հասնում ես մինչև Գորիսի վարչական տարածքը՝ Չայզամի մեր հայկական վարչական տարածք, որտեղից սկսվում է Կապանի վարչական տարածքը։ Իրականում որ իմանում էիք պիտի տայիք, ասֆալտն էլ գիտեք ինչ թվերի հետ ա կապված։ Ո՞ւմ աչքն եք փակում, ինչի՞ համար եք անում։ Բո՞ւյս եք դուք, թե մարդ»։

Աշխարհապետը վստահեցնում է՝ դժվար չէ տրամաբանել։ Թշնամին ջրային ռեսուրսների կառավարումն է իր ձեռքը վերցնում։ Սկզբում Քարվաճառը, հետո Սև լիճը, ապա Ջերմուկի Ալ լճերը։ Թշնամին շարունակ ու բացահայտ խոսում է նաև Սևանի մասին։

«Այսօր պարզ երևում է՝ թուրքը նստել է ջրային ռեսուրսների վրա։ Աչքը գցել են նաև Սարսանդին ու հեսա կգա Չայզամի մոտ, որտեղ երկու կմ վերև մեր ջրի տամբն է՝ պլատինը։ Ոնց նայում ես ջրի վրա են։ Էս պատերազմը ջրի համար է։ Ինչ տարածք տեսնում ես՝ բարձրադիր գոտի է, քաղցրահամ ջրեր։ Թույլ անողնաշար պետություն սարքեցին, ջուրն էլ մեզնից վերցրին»։

Աղաբեկյանը նաև հայտնում է, որ կցանկանար սխալվել՝ կանխագուշակելով, որ միջպետական ճանապարհը ադրբեջանցիները չեն բացելու։ Սև լճում ևս ճշտումների տրամաբանությամբ առաջացան ու դուրս չեկան։ Ենթադրում է՝ Ադրբեջանը կոմունիկացիաների բացում է ուզում, ուստի սա դարձել է փոխանակման առարկա։

Երկրորդ օրը շրջափակված Շուռնուխը ունի այլընտրանքային ճանապարհ, բայց դա անտառային է, կածանային ու չօգտագործվող։
«Եթե նախապես գիտես էդպես ես անում, էդ գումարներով լրացուցիչ ճանապարհ սարքեիր։ Դիմացներս ձմեռ է գալիս՝ անանցանելի իրավիճակ է։ Չգիտե՞ք, որ անտառային ճանապարհը տեղով մեկ գլինա է, անանցանելի է, մի անձրև գա՝ տուպիկ է ու պրոբկա»։

Աշխարհապետը խոսել է նաև բուժաշխատողների հետ։ Վաղվանից գյուղում հերթապահություն են սկսելու շտապօգնության մեքենայով։ Հերթապահում է նաև ԱԻՆ-ը։

«Կյանքը դրա մեջ չի, որ մի մեքենա գա կանգնի, ասի ձեր անվտանգությունը այս մեքենայի հետ է կապված։ Դա խնդրի լուծում չէ»։ Խնդրի լուծումն ըստ աշխարհապետի ազատ տեղաշարժն է, որ երեք դրոշները իրենց աչքի առջև չծածանվեն։

Աշխարհապետը նշում է՝ առայժմ «յոլա կտանեն» դժվարանցանելի ճանապարհներով՝ սննդի մատակարարման համար։ Փաշինյան էլ խոստացել է՝ ճանապարհի նորոգումը ավարտել մինչև տարեվերջ

«Որ ասեմ վերտալյոտով են բերելու մեզ սնունդ, սուտ կլինի։ Տուպիկ, զասադային գյուղեր ենք դառնում։ Թուրքի կայֆը ոնց տալիս է, էնպես էլ անում է, եթե սա, իհարկե, քողարկված միտումնավոր բան չէ։ Կգան փոխարենը միջանցք կուզեն Նախիջևանի հետ, տենց էլ դեմ ու դեմ կանեն։ Տարան էլի, Սյունիքն էլ տենց կռծեցին տարան։ Ես լավ բան չեմ տեսնում, ոչ մի լավ բանի չի տանում։ Բթացած իրավիճակ է»։

Ճանապարհները օգոստոսի 25-ին՝ 23։00-ի սահմաններում փակվել են։ Մինչև դա գյուղից մի քանի հոգով ուղևորվել էին Գորիս՝ դիզվառելիքի համար, քանի որ գյուղում լցակայան չկա։ Նույն օրը ճանապարհին միջադեպ է գրանցվել ու աշխարհապետը օգնության է հասել։ Մյուսներին հետ է ճանապարհել, ինքը մնացել է Գորիսում։ Ասում է՝ կարող է հետ գնալ Շուռնուխ, բայց քաղաքից ավելի օգտակար է լինում համագյուղացիներին։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը հույս ունի, որ Սյունիքում չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման եւ ապաշրջափակման նպատակի իրագործումը

Հաջորդ գրառումը

Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 170-ի․ CBS

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 170-ի․ CBS

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական