Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Որքան մոտ է պետականության վախճանը, այնքան տարօրինակ են իշխանության ընդունած օրենքները». Մանվել Եղիազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

20/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական գործիչների, ազատամարտիկների և առհասարակ շարքային քաղաքացիներից շատերի մոտ առնվազն զարմանք է առաջացրել Նիկոլ Փաշինյանի՝ բանակի վերաբերյալ ունեցած տեսլականը, երբ վերջինս բանակը վերազինելու, ավելի շատ մարդկանց ծառայության մեջ ներգրավվելու փոխարեն, հայտարարում է, որ գաղափար կա կրճատելու ժամկետային ծառայության ժամկետները։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում հայտարարել էր՝ կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն։

168.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշեց, որ Հայաստանը իրեն նման շառայլություն կարող է թույլ տալ, եթե ունենա վարձկանների 50-60 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ, և դրան զուգահեռ՝ կարողանա ժամկետային ծառայության 2 տարին կրճատել և թողնել 1 տարին։

«Այդ դեպքում մենք կունենանք 70 հազարից ավելի մարդ, որոնք կկարողանան  պաշտպանել չորս կողմից շրջափակման մեջ գտնվող երկիրը։ Այն, ինչ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պարզապես նախընտրական քարոզ է։ Հակառակ դեպքում նման բան Հայաստանն իրեն ինչպե՞ս կարող է թույլ տալ, ի՞նչ ասել է՝ 3-ամսյա հավաք։ Ես կարճ կասեմ՝ որքան մոտ է պետության ու պետականության վախճանը, այնքան տարօրինակ են իշխանության ընդունած օրենքները»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Ըստ նրա, եթե այսօր պետությունը չունի այնքան ռեսուրսներ, որպեսզի ծառայության մեջ ներգրավվի միայն պայմանագրային զինծառայողների, ապա խոսել ժամկետային ծառայության ժամկետները կրճատելուց՝ անհիմն ու անընդունելի է։

«Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող են թշնամիներով շրջապատված երկրում 5 տարին մեկ մարդուն կանչել բանակ ու ասել՝ 3 ամիս ծառայի՝ գնա, սա նշանակում է, որ մենք Հայաստանը սկուտեղի վրա տալիս ենք թշնամուն։ Փաշինյանի հայտարարությունը միայն սա է նշանակում։ Ես դիտավորյալ նշեցի, որ եթե մենք ունենանք 50-60 հազարանոց բանակ, պայմանագրայիններ և այլն, այդ դեպքում կարող ենք գնալ նման քայլի։ Հիմա մենք դա չունենք, ուստի խոսել նման բաներից՝ իմաստ չունի։

Կրկնում եմ՝ այս ամենը նախընտրական քարոզչություն է, որի դեպքում հնարավոր է՝ ժողովուրդը ուրախանա, թե՝ վայ, իմ տղան չի ծառայի, ու կգնան իրենց ձայն կտան Փաշինյանին։ Ու այսպես մենք հայրենիքը կտանք թշնամուն։ Մի օր թշնամին կմտնի անպաշտպան Հայաստան ու վերջում կասի՝ հայի վերջին խելքը մեր լիներ»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նա վիրավորել է օտարերկրացի գեներալին և պետք է քննադատության արժանանա. Բորիս Ավագյանը՝ Ավանի փոխթաղապետի մասին

Հաջորդ գրառումը

Իրենց պետք են խամաճիկներ. Մետաքսե Հակոբյանը՝ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատելու մասին․ «168 ժամ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ոմն Նիկոլ Թորոսովիչ, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ. Նարեկ Կարապետյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Համաշխարհային կարգի խայտառակություն․ խարան բոլորի ճակատին և հոգուն․ Հայր Ասողիկ

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից. դատախազությունը նրա դեմ քրեական հետապնդում է հարուցել

14/02/2026
Հաջորդ գրառումը

Իրենց պետք են խամաճիկներ. Մետաքսե Հակոբյանը՝ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատելու մասին․ «168 ժամ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական