Եվրոպական Միության երկակի մոտեցումը Վրաստանի նկատմամբ ամոթալի է.
լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ եվրոպական բյուրոկրատիան ուղղակիորեն պահանջում է, որ Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«2022 թվականին մենք կատարեցինք մի քանի պարզ հաշվարկ և տեսանք, որ պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել առնվազն 10% տնտեսական անկման: Հետևաբար, մենք կայացրինք որոշում, որը համապատասխանում էր մեր ազգային շահերին», – հավելեց Կոբախիձեն:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ եվրոպական բյուրոկրատիան նման պահանջներ չի ներկայացրել Մոլդովային, Հայաստանին կամ այլ երկրների. «Այստեղ նույնպես կան կրկնակի ստանդարտներ: Որոշ երկրների վարչապետեր կարող են Եվրոպայից Մոսկվա թռչել: Մենք դեմ չենք. դա այդ երկրների ներքին գործն է: Բայց այն, ինչ ընդունելի է որոշների համար, կարող է կտրուկ բացասական արձագանք առաջացնել մյուսների մոտ»:




