Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։

Լորան Վոքիեն ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։  Վոքիեի Հայաստան այցի շրջանակներում Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

«Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել խորհրդանշական վայրում՝ Տաթեւի վանքում»,- նշել է Վոքեն՝ ավելացնելով, որ համաձայնագիրը հիմնականում վերաբերում է գյուղատնտեսությանը, քանի որ անհրաժեշտ է ապահովել պարենային անվտանգությունը։ «Ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծել է Վոքեն։