Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցում տեղի ունեցած վրաերթը խլեց 29-ամյա հղի կնոջ կյանքը։ Կնոջը վրաերթի էր ենթարկել վարչապետի ավտորաշարասյան մաս կազմող ոստիկանական ավտոմեքենան, վրաերթից հետո ավտոշարասյունը շարունակել էր ճանապարհը՝ առանց կանգ առնելու։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրառով ընդամենը ասել է, թե վարչապետը մեքենա չի վարում, նա չի եղել ղեկին։
Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, հանգամանքները քննությամբ պարզվում են։
Կառավարությունից ոչ մի մեկնաբանություն չկա, ներողության ոչ մի խոսք չկա, ընդամենն ասել են, թե Տարոն Չախոյանի գրառումն ընդունեք։
Նշենք, որ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կինը Սոնա Մնացականի Մնացականյանն էր՝ Արտաշատի շրջանի Բերքանուշից գյուղից։
Սոնան ամուսնացած էր, բնակվում էր Երևանում, սպասում էր իր առաջնեկին: Նա ծվել էր 1993 թվականին, հունիսի 1-ին:
Նա Support Our Heroes – Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, kազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր