Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ովքե՞ր են Երևան-Ստամբուլ թռիքչի առաջին ուղևորները. 24News-ի հարցումը՝ օդանավակայանից

Այսօր մեկնարկեցին «FLY One» ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթները «Զվարթնոց» օդանավակայանից։

Լրագրողների հետ զրույցում ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց, որ այսօր Երևանից Ստամբուլ առաջին չվերթով մեկնում է 65 քաղաքացի։

Քաղաքացիները մեծամասամբ մեկնում էին առևտրային հարցերով։ «Այսքան տարիների ընթացքում  վատ բան չեմ նկատել Թուրքիայում մեր նկատմամբ», – ասաց մեկնողներից մեկը։

Մեկնողները հիմնականում հրաժարվում էին խոսել տեսախցիկների առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։