Ազատության հրապարակում ոստիկանները ուժ են կիրառել Արթուր Վանեցյանի կողմնակիցների նկատմամբ ու բերման ենթարկել հրապարակից։
Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը ասաց․
«Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, բոլորի նյարդերը լարված են, իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում և չեն կարողանալու որևէ կերպ կասեցնել, ուզում են այսպիսի ակցիաներով մարդկանց վախեցնել, բայց որևէ բան չի ստացվելու»։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ իշխանությունների, իսկ ապրիլի 25-ից Հայաստանի տարբեր հատվածներում, մասնավորապես Երևանում տեղի են ունենում ապակենտրոնացված ակցիաներ, դիմադրության, բողոքի ցույցեր։