Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ոչ ոք չի հավատում Ադրբեջանի բնապահպանական հեքիաթներին

Ադրբեջանը 120 հազար մարդու պատանդ է վերցրել՝ նրանց կյանքն անհնարին դարձնելով, ծնկի բերելով, զրկելով ձմռան կեսին բոլոր կենսաապահովման միջոցներից միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ են. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Պիեր Գարժանը:

Նա ասաց․ «Ադրբեջանն ինչքան էլ փաստարկներ բերի, ոչ ոք չի հավատում նրանց բնապահպանական հեքիաթներին։ Քաղհասարակության ակտիվիստներ մի երկրում, որը հայտնի է՝ որպես բռնապետական երկիր, ո՛չ ոք չի հավատում։

Ձեր դատարանը պարտավոր է գործել անհապաղ։ Եթե չհրահանգեք միջանկյալ միջոցներ, շուտով հայ մարդիկ չեն մնա Լեռնային Ղարաբաղում, նրանք կհեռանան իրենց կյանքը փրկելու համար, ինչպես նրանց կոչ է անում Ալիևը։ Հայաստանը ձեզ չի խնդրում Ադրբեջանին հրահանգել ուժով ցրել, այսպես կոչված, ցուցարարներին»։