Զելենսկուն պատին են դեմ տվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել՝ դադարեցրու պատերազմը, դու առանց մեզ ոչինչ չես կարող անել։ Պետք է շնորհակալ լինես մեզ, որ այսքան ժամանակ օգնել ենք քեզ։
Կամ Դուք ստորագրում եք խաղաղության պայմանագիրը, կամ Դուք դուրս եք գալիս պայմանագրից. ասել է Թրամփը Զելենսկուն։
Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Եթե դուք չունենայիք մեր զենքերը, հակամարտությունը կավարտվեր երկու շաբաթում…Դուք ոչ մի անգամ երախտապարտ չեք եղել նախագահին.ասել է փոխնախագահ Վենսը։
Թրամփը մեղադրել է Զելենսկում երրորդ աշխարհամարտը հրահրելու և միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ խաղալու մեջ։
Ես գիտեմ, թե ինչի է պատրաստ Եվրոպան, ես ուզում եմ նախագահ Թրամփին հարցնել, թե ինչի է պատրաստ Միացյալ Նահանգները. Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև կոչ է արել ԱՄՆ-ին երաշխիքներ տալ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային խաղաղապահների տեղակայման համար՝ պնդելով, որ առանց ամերիկյան երաշխիքների եվրոպացիները չեն ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա։
Թրամփը նախկինում հրաժարվել էր դա անել։
Սպիտակ տանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփի հայտարարություններից գլխավորը.
▪️Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման:
▪️Զելենսկին Սպիտակ տանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ:
▪️ԱՄՆ-ը կարող է Կիևին զրկել աջակցությունից, եթե Զելենսկին չձգտի կարգավորմանը.
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայի կարգավորման հարցում:
▪️Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի շատ զենք ուղարկել Ուկրաինա, սակայն ասել է, որ առաքումներ կլինեն։
Զելենսկին Թրամփի հետ վեճից հետո վաղաժամ լքել է Սպիտակ տունը, և նրանց համատեղ մամուլի ասուլիսը նույնպես չեղարկվել է։
«Դուք տեսնում եք, թե Զելենսկին ինչ ատելություն է տածում Պուտինի նկատմամբ։ Ես կդժվարանամ նման ատելության պայմաններում գործարք կնքել։ Նա սարսափելի ատելություն ունի»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հանքային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է. գրում է Fox-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Սպիտակ տունը վաղաժամ լքած Զելենսկու մասին Թրամփն ասել է՝ նա հիմա պատրաստ չէ խաղաղության բանակցությունների, բայց երբ պատրաստ լինի, կվերադառնա այստեղ։