«Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին`խնդրելով քննարկել դրանք. տեղեկացնում է Առողջապահության նախկին նախարար, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Ավտոմեքենաների կողային մգացված ապակիների խնդրից բացի, վարորդների ու նրանց փոխադրամիջոցների հետ կապված այլ առաջարկ-պահանջներ էլ կան փաստորեն։
Թորոսյանը նշել է. «Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը՝ ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը»: