ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրաֆգրողների հետ ճեպազրույցում տեղին չհամարեց պատասխանել հարցին` արդյոք համապատասխան առաջարկի դեպքում կհամաձայնի նշանակվել Արդարադատության նախարար։
«Ո՛չ ես եմ թեկնածուներ առաջդրողը, ո՛չ էլ նշանակող սուբյեկտը. իրավասու սուբյեկտ չեմ։ Չեմ համարում, որ այս հարցին, համենայնդեպս, այս փուլում պատասխանելը ո՛չ մարդկային էթիկայի տեսանկյունից, ո՛չ էլ մասնագիտական տեսանկյունից ճիշտ չէ։ Ես համարումե մ, որ այս պահին այտեղ եմ, որտեղ պետք է լինեմ ։ Շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ-ի առաքելությունը»,-ասաց նա:
Հարցին` ոլորտը շա՞տ կտուժի, եթե նախարար նշանակվի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ` Անահիտ Մանասյանը պատասխանեց. «Կխնդրեմ այս հարցի վերաբերյալ այլ հարցադրումներ չտալ, որևէ այլ մեկնաբանություն չեմ ունենալու»:
Անդրադառնալով տեղեկություններին, որ արդարադատության նախարարի պաշտոոնում իր թեկնածությունը լոբբինգ է անում իր ընկերուհի, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Անահիտ Մանասյանն նշեց՝ ընդհանրապես կոռեկտ չի համարում այն ձևակերպումներն ու հարցադրումները, որոնց ձևաչափով տրվում են հարցերը:
«Այս փուլում որևէ այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ երբ ունենա՝ անպայման կբարձրաձայնի:
Լրագրողներն Անահիտ Մանասյանից միաժամանակ հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Արփի Դավոյանի իրավական գանահատականները։
«Նորից նույն ասածս կրկնեմ.այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններ այս փուլում չունեմ»,- ասաց նա։