Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված Եղիշեն կողերի եւ գլխուղեղի սալջարդ է ստացել բերման ենթարկվելիս . «Հետք»

21/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ծեծելով տարան, մեշոկի նման շպրտին ավտոն, մեկը հարցրեց՝ անձնագիր ունե՞ս, վկայականս էր մոտս, ասաց՝ տղերք, մի՛ խփեք, ինքը վիրավոր սպա ա։ Օպերայի մոտ կապ տվին, շտապ օգնությունով տարան Հանրապետական»։ Երեկ ԱԺ-ի մոտից բերման ենթարկված Եղիշե Բոցինյանը մանրամասներ է պատմում։

Մայիսի 20-ի երեկոյան, երբ խորհրդարանում քննարկվում էր սահմանային իրավիճակը, Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները ցույց էին անում։ Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին, ըստ ոստիկանության տեղեկության՝ 9 հոգու, մնացած հավաքվածներին հրելով տեղափոխեցին մայթեր։ 

Բերման ենթարկվածներից էր նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում հինգ տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։

«Հետքն» այդ պահին նկարահանումներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում, եւ լրատվամիջոցի տեսախցիկը ֆիքսել է Եղիշեին ոստիկանական մեքենա մտցնելու պահը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդը բղավում, հավանաբար ցավից, իսկ ոստիկաններից մեկը ասում․ «Հանգիստ, հանգիստ, թող գոռա, թող գոռա»։

Այսօր, երբ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ Եղիշե Բոցինյանը հիվանդանոցում է, լրատվամիջոցը կապ է հաստատել նրա հետ։

Եղիշեն պատմել է դեպքի մանրամասները․

«Ազգային ժողովի դեմը որ փակել էին, ես կանգնած էի խաչմերուկի վրա, հետո որ սկսեցին արդեն կանանց ու երեխաներին բրդբրդել, առաջ գնացի, ասի՝ տղերք, ամոթ չեք անո՞ւմ, էս ի՞նչ եք անում, եկեք իրար հետ գնանք սահման, բոքսը էնտեղ ա կատարվում, կանգնենք, սաղս իրար հետ թուրքին խփենք, բոքսենք, լարենք մեր սահմանից։ Էդ խոսքիս վրա ուսերիցս բռնին, մտցրին իրանց էդ կուտոկի մեջ ու սկսին տշել բառի բուն իմաստով։

էդտեղից՝ Գիտությունների ակադեմիայի խաչմերուկից մինչ Ազգային ժողովի դարպասների մոտ, ծեծելով տարել են, մեշոկի նման շպրտեցին ավտոն, որոշ ժամանակ մեքենայի մեջ էի, մենակ ես էի, ասին՝ տարեք, հենց խոդի տվին, ավտոն դուրս եկավ, սկսին տփել։ Իջացրին Օպերայի խաչմերուկ, ճանապարհին վատացել էի, կապ տվեցին, շտապ օգնություն եկավ, ուշագնաց էի լինում։

Աջ հատվածս վիրավորված ա, կողքաճաղերս ջարդած ա՝ Արցախյան պատերազմին վիրավորումից․ հիմնականում իրանք էլ խփում էին կողքաճաղերիս, ես էլ կողքաճաղերս էի բռնել, ու խփում էին գլխիս։ Իրանց չեմ ասել, որ վնասվածք ունեմ, ուղղակի ցավից գոռում էի։ Մեկը հարցրեց՝ անձնագիր ունե՞ս, անձնագիր չկար մոտս, ուդոս (զինվորական վկայական, կոչումով՝ պահեստազորի սպա, կապիտան՝ խմբ․) էր մոտս, հանեցի տվեցի, ասաց՝ տղերք, մի’ խփեք, ինքը վիրավոր սպա ա։ Ու էդտեղ, ուշքս գնացած, ինձ ուղարկեցին Հանրապետական հիվանդանոց, իրանք էլ թռան։

Հիմա հիվանդանոցից դուրս եմ եկել․ վիճակս նորմալ ա, միայն աջ կրծքավանդակիս կողերը, որ նոր էին կպել, էլի սալջարդ ա առաջացել, մեկ էլ գլխուղեղի սալջարդ, աչքիս ու աջ ունքիս վերեւի հատվածում են հարվածները եղել։

Բողոք եմ ներկայացրել, քանի որ բռնությունը ոստիկանության կողմից ա եղել, ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն գործը»։

Եղիշե Բոցինյանը Հայաստանի քաղաքացի է, Երեւանի բնակիչ, պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել է բնակվելու Ստեփանակերտում, ինչպես ինքն է նշում, Երեւան էր եկել բուժվելու։

Նշենք՝ politik.am-ը գրում է, որ Եղիշե Բոցինյանը Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ է, Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորվել է։

Եղիշե Բոցինյանի լուսանկարները հիվանդանոցում և Արցախում՝ իր ֆեյսբուքյան էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որոշել եմ չառաջադրվել արտահերթ ընտրություններում. Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Ինչպիսի ընթացք կունենան հետագա զարգացումները, եթե սահմանին առաջ եկող ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր. Դանիելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025
Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչպիսի ընթացք կունենան հետագա զարգացումները, եթե սահմանին առաջ եկող ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր. Դանիելյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական