Կիրակի, 26 Հուլիս, 2026

Շոյգուն Թեհրանում է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար. հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Երեքշաբթի ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Շոյգուն երեքշաբթի երեկոյան կայցելի Իրանի մայրաքաղաք։ Իրանական հարթակը  գրել է, որ նա հանդիպելու է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թեհրանն ու Մոսկվան խորացրին իրենց երկկողմ կապերը հատկապես ռազմական ոլորտում, նշում է Reuters-ը։

Օգոստոսին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Իրանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը չի ենթարկվի աշխարհաքաղաքական ճնշմանը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թեհրանին խնդրել է դադարեցնել Մոսկվային անօդաչու թռչող սարքերի վաճառքը: