Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհավո՛ր  լրագրության նահապետի 2429885304-երորդ երկվայրկյանադարձը

21/11/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկում՝ Բեյրութում է այսօր՝ 1945 թվականի նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել մի մարդ, որին արեւելքն ու արեւմուտքը գուրգուրել են համաչափ, իր տիրապետած 5 լեզուները՝ հայերենն ու թուրքերենը, ֆրանսերենն ու անգլերենը, անշուշտ՝ արաբերենը բացել են հնչյունների, բառերի, հաղորդակցության տիեզերքը, ճանապարհ տվել աստվածատուր շնորհին՝ երգեցողությանը, որն այս պարագայում այլ բան չէ, քան ներշունչ-արտաշունչ բնության ճոճքը: Նա իր ամենամեծ հոնորարը հենց բեմում երգելով է վաստակել, բայց… երակներում թանաք ունեցող մարդը պարտադրված է գրել:

Անցյալ դարի՝ 1970-80-ականների հայ գրագետը Յակոբ Ավետիքեանի մտավոր սեփականությունը յուրացնում էր՝ 15 տարի շարունակ կարդալով նրա խմբագրած «Զարթօնքը», որ ընդհատվեց… հայոց հողի վրա ծնունդով՝ 1991-ի փետրվարի 16-ին  Երեւանում լույս տեսավ անկախ Հայաստանի առաջին թերթը՝ «Ազգը»: Մի կայան, կամ՝ ավելի ստույգ տապան, որտեղ հավաքվեցին անկախ միտք եւ բարոյական արժեքներ դավանող պրագմատիկ եւ երազներ ունեցող մարդիկ: Ազատ աշխարհից, ֆրանսիական օծանաբույրով, քննադատական սուր հայացքով, ազատ կարծիք ձեւավորող Ավետիքյանը «Ազգ»-ում, «Ազգ»-ով միջավայր կերտեց, որ դարձավ Երեւանի այցեքարտ՝ սփյուռքահայության, ՀՀ-ում պաշտոնավարող օտարերկրյա դեսպանությունների, հատկապես օտարերկրյա լրագրողների համար: Նրանցից գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» լրագրողը դիպուկ էր նկատել՝ գլխավոր խմբագիր Ավետիքյանի սենյակի ճոխությունը A4- ի վրա տպագրված հոդվածներով ծանրաբեռնված գրասեղանն է, աշխարհի զարկերակը որսացող արբանյակային կապով հեռուստացույցը, առաջին Macintosh Classic-ը:

«Ազգի» հիմնադիր գլխավոր խմբագիրը շռայլ ժառանգություն է ստացել՝ նա Մեծ Հայքի, Կիլիկիայի, Սփյուռքի, անկախ Հայաստանի ամրոցների բանալիները չի հանձնել օտարի, իսկ իր մտավոր, գրավոր, տպագիր տարածքում բազմաշխարհ իր այդ կապիտալը բաշխում է ընթերցողին: Խմբագրի նրա սյունակը մի՛շտ է հետաքրքիր, աշխարհում կարեւորի, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում գլխավորի մասին  ազդարարում: Նորի մուտքը միշտ ողջունող, թվային աշխարհին չընդդիմացող Հակոբ Ավետիքյանն ավանդույթին հավատարիմ է՝ դասական է՝ գրում է գրիչով, քանզի երակներում թանաք է:

Շնորհավո՛ր տարեդարձդ, հայ լրագրության նահապե՛տ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԳՐՉՈՎ` «ԱԶԳ» թերթի խմբագրակազմ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԱՏՄ նիստը տեղի կունենան Բիշքեկում

Հաջորդ գրառումը

Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
Նորություններ

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025
Նորություններ

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
Նորություններ

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
Հաջորդ գրառումը

Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Այսօր ԱԺ-ում, Նիկոլն իբրև թե մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպես ««Մարտnւնակ բանակ» հասկացությունը...

ԿարդալDetails

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական