Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԵԱՏՄ նիստը տեղի կունենան Բիշքեկում

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 9-ին Բիշքեկում, տեղեկացրել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ երկուշաբթի Ղրղըզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Այլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գալիք նստաշրջանի պատրաստությունը։