«Три брата акробата»
Կարեն Պայքարիչը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն է։ Վաստակաշատ մայեստրոն ունի մի չարաճճի զարմիկ, որը վերջերս սկսել է տարվել խոյակագիտությամբ և բեզոարյան այծի նման թռչկոտում է Մայր Տաճարի պատմական հուշարձանի շիրիմների, խոյակների վրա և ըստ իր դիրիժոր եղբոր օդափոխվում է։

Նրանք ունեն ևս մի եղբայր երգիչ Հայկ Դուրգարյան, որի վրա քրեական գործ է հարուցվել կրիստալ տեսակի թմրանյութ «Արկոլադ» շոկոլադատուփի մեջ պահելու համար, որը հայտնաբերել են նրա ավտոմեքենայում բարեխիղճ պարեկները։ Գործն արդեն դատարանում է և երգիչին մեղադրում են նաև դրա իրացման, տարածման մեջ։
Կարեն Պայքարիչ, խմբավար մարդ ես, կենսագրություն ունես, բայց թուլակամ ես եղբորդ հարցում։ Հարցազրույց ես տալիս ասում ես 30 տարի է խուլիգանություն է, ամենուրեք, նաև ԱԺ-ում, որ Շմայիսները քո կյանքից 30 տարի խլել են և այլն։ Շմայիսը օպերա է հաճախել և ներկայացման ժամանակ ձեռքիցդ դիրիժորի փայտիկը խլել է՝ քեզ շփոթելով պետավտոտեսուչի հետ ու ասել է ձեռքով չափ տո՞ւր, թե Սաշիկն է եկել 50/50 նոտաներիդ մեջ փայ մտել։ Դու մշակույթի գործիչ ես թե հների առասպելներով ապրող վրիժառու։
Երբ դու դատում ես արատավոր բարքերի մասին սկսիր Դուրգարյան եղբայրների սանձահարումից, մեկին խորհուրդ տուր, որ օդափոխվի այլ վայրում, մյուսին էլ, որ կրիստալը քիչ քաշի քթերը, չնայած անմեղության աղավաղված կանխավարկածը պահպանենք, միգուցե նա ամենամաքուրն է ձեր միջից։
Հ.Գ. Իսկ գուցե՞ Վրեժ Դուրգարյանի համար Մայր տաճարի վրա գրոհելու և թամաշա անելու իրական նպատակը երգիչ եղբոր քրեական գործի օքսիադացումն է։ Սա ուղղակի վարկած։
Արեգ Սավգուլյան, պատմաբան





