Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության

06/02/2025
- Նորություններ, Տեղական

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով և պատասխանել բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին:

Դեյվիդ Քարի․

– Արդեն տարիներ է, ինչ Հայաստանն անցում է կատարել կայսրության մաս կազմող երկրից անկախ պետության: Ինչպե՞ս է հայ ժողովուրդն էմոցիոնալ առումով ընդունել հանգամանքը, որ այն դարձել է իրապես անկախ պետություն՝ մնալով փոխկապակցված մնացած տարածաշրջանի հետ։

Նիկոլ Փաշինյան․

 – Գիտեք, սա իսկապես շատ կարևոր հարց է։ Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին։ Որովհետև Դուք իրավացի եք, դրանք բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես։ Երկար ժամանակ, մի քանի հարյուրամյակ, Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, և 30 տարի առաջ մենք սկսեցինք մեր անկախության կերտումը, և հիմա գտնվում ենք կայուն ժողովրդավարություն ստեղծելու գործընթացի մեջ։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց չափազանց կարևոր է։ Սակայն մենք անում ենք դա, ինչպես նշեցի, մենք զարգացող ժողովրդավարություն ենք, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում մեծ ապագա ունի։

Դեյվիդ Քարի․

– Կուլիսների հետևում կարճ խոսակցություն ունեցանք, և իմացա, որ սիրում եք հեծանիվ վարել, ինչը ես ինքս անում էի տարիներ առաջ։ Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, տեսել եմ այդ գեղեցիկ երկիրը, նույնիսկ հայացք եմ նետել վիճելի տարածքներին, որտեղ վերջին տարիներին ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան։ Ես կցանկանայի տեսնել Հայաստանը` որպես ճամփորդության երկիր, որտեղ մարդիկ կգային․․․։ Ինչպիսի՞ ապագա է սպասվում, կարծում եք ինչ-որ մի օր Հայաստանը կդառնա՞ ճամփորդության համար գրավիչ երկիր։

Նիկոլ Փաշինյան․

– Այո իհարկե։ Իմիջիայլոց, մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ, գուցե անունը լինի Ճամփորդություն դեպի Հայաստան․․.

Դեյվիդ Քարի․

– Կարո՞ղ եմ դրա համար հոնորարներ ստանալ։

Նիկոլ Փաշինյան․

– Այո, իհարկե։ Բայց պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելը ժամանակ կպահանջի, գուցե մի քանի տարի, դրա համար մենք որոշել ենք այս տարի կազմակերպել սիրողական հեծանվավազք Հայաստանի հարավից դեպի հյուսիս, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել։ Դա կլինի շատ լավ հնարավորություն` տեսնելու Հայաստանի Հանրապետության գեղեցիկ բնությունը, և մենք կուզենայինք ձեզ բոլորին տեսնել մեր երկրում։

Դեյվիդ Քարի․

– Շնորհակալ ենք այստեղ գալու համար։ Ձեր գալը նշանակում է, որ Դուք հավատում եք կրոնական ազատությանը, որ յուրաքանչյուրն իրավունք ունի դավանել իր կրոնին։ Ո՞րն է Ձեր եզրափակիչ ուղերձն այս մարդկանց, ովքեր տարբեր հավատքներ ունեն, բայց հավատում են, որ մարդիկ իրավունք ունեն դավանել իրենց սրտից բխող հավատքին։ Ի՞նչ կասեք նրանց ոգևորելու համար։

Նիկոլ Փաշինյան․

 – Գիտեք, ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։

Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Սրա համար կրոնական հանդուրժողականությունը և ազատությունը շատ կարևոր է։ Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ։

Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր մի վայր տարբեր մարդկանց համար, որպեսզի նրանք գան, երկխոսության մեջ մտնեն, հեծանիվ վարեն, վայելեն բնությունը, կերակուրները և տեսնեն սրբավայրերը։ Մեր կրոնական կենտրոնը Էջմիածինն է, և ինչպես նշեցի` 301 թվականին Քրիստոնեությունն ընդունվեց հայոց թագավորի կողմից, որն առաջին դեպքն էր, երբ որևէ երկիր ընդունեց Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Այս զարգացման հետ կապ ունեցող բոլոր վայրերը հիմա գտնվում են Հայաստանում, դրանք սրբավայրեր են, և ես հրավիրում եմ այցելել դրանք, և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր՝ որպես քրիստոնյա, դա հետապնդում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ Քրիստոնեությունն է լավագույն կրոնը, և նա ընդունեց համապատասխան որոշում։ Այսպիսով, հրավիրում եմ բոլորիդ տեսնել բոլոր սրբավայրերը և փոխկապակցվել այս շատ հարուստ ու կարևոր պատմության հետ։

Դեյվիդ Քարի․

– Ես եղել եմ դրանցից մի քանիսում, շատ գեղեցիկ սրբավայրեր են։ Շնորհակալություն պարոն վարչապետ խաղաղության հանդեպ Ձեր հանձնառության համար։

Նիկոլ Փաշինյան․

 – Շնորհակալություն։

Նախորդ գրառումը

«Հայաստանը տուժել է USAID-ից «ժողովրդավարության առաջխաղացման» պատճառով». Պետդումայի խոսնակ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Համանման Հոդվածներ

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran
Միջազգային

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026
Նորություններ

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026
Նորություններ

Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

19/07/2026
Հոգևոր

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Լրահոս

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

19/07/2026

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը, հայտնում են ռուսական...

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական