Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նոր ժամանակները պահանջում են իշխանությունների համախմբում. Ռուբեն Վարդանյանը՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին

«Արցախի ղեկավարության կազմում լուրջ փոփոխություններն են տեղի ունեցել: Հրաժարական է ներկայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,-«Թելեգրամի» իր ալիքում հայտնել է  Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հրաժարականին։

«Նոր ժամանակները պահանջում են իշխանությունների համախմբում: Անվտանգության խորհրդում՝ զուգահեռ կառավարության ձեւաչափը  փաստացի դադարել է արդարացնել իրեն: Այս ամենով հանդերձ՝ բոլորն, իհարկե, հարգանքով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»,-գրել է Ռուբեն Վարդանյանը: