Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել. Միրզոյան

17/06/2022
- Նորություններ, Տեղական

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե իբր Հայաստանն անկեղծ չէ խաղաղությա հասնելու գործընթացում եւ ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը:

Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները:

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ իր ելույթում նշել էր, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում։ Ի՞նչպես կմեկնաբանեք դա:

Պատասխան․ ՀՀ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պաատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատեւ կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, եւ Ադրբեջանը նույնպես պետք է գործուն եւ անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Խաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում, իսկ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել միայն մեկ կողմի առաջարկների վրա:

Ակնհայտ է նաեւ, որ այդ ջանքերի հաջողության համար անհրաժեշտ է, որ հասցեագրվի եւ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ստանա գոյություն ունեցող եւ հակամարտության պատճառ դարձած խնդիրների ողջ թնջուկը։ Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ տեղիք են տալիս կասկածի տակ դնելու Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը։ Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության եւ բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների եւ դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։

Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլեւս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, եւս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։ Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարեւորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը եւ նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, եւ ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը:

Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որեւէ մեկը չի կասեցրել եւ առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել եւ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն եւ համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ ձեւաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, եւ որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական եւ ողջամիտ չէ։

Հարց. Իլհամ Ալիեւը նաեւ պնդում է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։ Ի՞նչ կասեք այս մասին:

Պատասխան. Մենք ինքներս մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։ Այս մասին են վկայում թե՛ 2021թ․ հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ռուսական կողմի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությունները, թե՛ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, եւ գործընթացը շատ ավելի սահուն եւ արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որեւէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի եւ տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը: Ավելին, Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարեւանություն եւ տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական:

Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության եւ ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, եւ երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։

Նախորդ գրառումը

Հունիսի 18-ին Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմի երևանյան պրեմիերան է

Հաջորդ գրառումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
Հաջորդ գրառումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական