Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նշանակում է՝ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների եւ մեր երկրի համար. Ռուբեն Վարդանյան

Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների եւ մեր երկրի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը եւ Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,– հավելել է նա։

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին՝ Լավրով-Բայրամով հանդիպիպումից հետո, քննարկվել է Ռուբեն Վարդանյանի անձն ու գործունեությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը հեռանա Ղարաբաղից։

«Վարդանյանի ներկայությունից տուժում է առաջին հերթին տեղի բնակչությունը»,- ասել է Բայրամովը։

Նա Արցախի պետնախարարին «օտար տարր» է անվանել տարածաշրջանի համար։